Դպրոցի հյուրերը

Դեսպան, քաղաքագետ Մանուել Հասասյան

13.12.2021

Կից լուսանկարներ

Դեսպան Մանուել Հասասյանը Դիվանագիտական դպրոցում

Դեսպան Մանուել Հասասյանը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Դանիայի Թագավորությունում Պաղեստինի դեսպան, քաղաքագետ Մանուել Հասասյանին։ Նա նախարարության աշխատակիցների և դպրոցի ունկնդիրների համար հանդես եկավ «Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ներկա իրավիճակը և Պաղիստինի հայերը» թեմայով դասախոսությամբ։ Բանախոսությանը ներկա էր նաև Սուրբ Աթոռում Պաղեստինի դեսպան Իսա Կասիսիեն։

Դեսպան Հասասյանը անդրադարձ կատարեց Իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, խոսեց հակամարտության կողմերի` միմյանց նկատմամբ ունեցած ընկալումների և թյուրըմբռնումների, հակամարտության լուծման պաղեստինյան տեսակետի, անվտանգային հարցերի վերաբերյալ Իսրայելի խիստ զգայունության և դրանից բխող հետևանքների մասին։ Բանախոսը նաև անդրադարձավ պաղեստինցիների և հայերի ճակատագրերի զուգահեռներին, Պաղեստինում ապրող հայերի ներկա դրությանը, Երուսաղեմում հայերի և Հայ եկեղեցու դարավոր ներկայությանը։

Դեսպաններ Հասասյանը և Կասիսիեն Դիվանագիտական դպրոցին նվիրեցին Վարսեն Աղաբեկյանի հեղինակած “A Palestinian Armenian. The Intertwine between the Social and the Political” գիրքը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ