Լրահոս / Հայտարարություններ
29.07.2022 • «Դիվանագետների վերապատրաստում» 2022թ.-ի առաջին դասընթացի ավարտ
Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2022 թվականի առաջին ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացին մասնակցել են 2022թ.-ի մայիսին ԱԳՆ ընդունված դիվանագետները: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց...
28.07.2022 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թթ. դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն
Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն 2021-22թթ. դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը: ՄԱԿ ԱԳ նախագահի և ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավարտական վկայականներ հանձնեց շրջանավարտներին՝ շնորհավորելով նրանց դասընթացը հաջողությամբ ավարտելու և ևս մեկ բարձունք...
27.06.2022 • Հանդիպում Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ
Հունիսի 27-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Դեսպան Իմանբաևը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության և Ղազախստանի դիվանագիտության ինստիտուտի միջև համագործակցության հեռանկարները:
13.06.2022 • Հանդիպում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
Հունիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի միջև: Դեսպան Գալագերը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ Դպրոցի գործունեությանը:
10.06.2022 • Հանդիպում Զարգացման համար համագործակցության եգիպտական գործակալության գլխավոր քարտուղարի հետ
Հունիսի 10-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության զարգացման համար համագործակցության եգիպտական գործակալության գլխավոր քարտուղար, դեսպան Մոհամեդ Խալիլի և ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Դին Բահգատ Դիսուկիի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի, Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի և Եգիպտոսի ԱԳՆ զարգացման համար համագործակցության եգիպտական գործակալության միջև...
04.06.2022 • Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը
Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը
30.05.2022 • Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Ստրասբուրգ, Բրյուսել և Ժնև
Մայիսի 14-25-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի 2021-22թթ. ունկնդիրների և 2020-21թթ. ծրագրի շրջանավարտ՝ ԱԳՆ աշխատակիցների ուսումնական այցը Ստրասբուրգում, Բրյուսելում և Ժնևում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ: Մայիսի 16-17-ը Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն ու շրջանավարտներն այցելեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի խորհուրդ, որտեղ մանրամասն ծանոթացան կառույցների գործունեությանը: Նրանք հանդիպեցին նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ, ով ներկայացրեց մշտական...
16.05.2022 • Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի հարցազրույցի տեքստը « Հայաստանի Հանրապետություն » օրաթերթի « Հյուրասրահին » և տեսագրությունները. Մաս 1-ին. Մշակութային դիվանագիտության մասին Մաս 2-րդ. Դիվանագիտական դպրոցի մասին
01.05.2022 • Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցն Արցախ
Ապրիլի 25-ից 28-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2021-22թթ. ունկնդիրների և 2020-21թթ. ծրագրի շրջանավարտ՝ ԱԳՆ աշխատակիցների ուսումնական այցն Արցախ: Ապրիլի 26-ին Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցի մասնակիցներն այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի և արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների գերեզմաններին: Նույն օրը հանդիպումներ տեղի ունեցան Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ...
16.03.2022 • Արարողակարգային հարցերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման ծրագրի ավարտ
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում փետրվարի 21-ից մարտի 4-ն իրականացվեց արարողակարգային հարցերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման դասընթաց: Ծրագրի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին տարբեր երկրների և միջազգային կառույցների արարողակարգային առանձնահատկություններին, բարելավել նրանց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Դասընթացին մասնակցեցին ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի աշխատակազմների, ՀՀ նախարարությունների, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի և ՀՀ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցներ: Դասընթացը...