Դպրոցի հյուրերը

21.07.2022 • Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարա

Հուլիսի 21-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան: Դեսպան Վերգարան խոսեց Արգենտինայի և Հայաստանի միջև առկա պատմական, մշակութային կապերի, Արգենտինայում հայկական համայնքի, Հայաստանում արգենտինական կազմակերպությունների և անհատների կողմից կատարվող ներդրումների մասին: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրներում դեսպանատների միջև համագործակցությանը և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

21.07.2022 • Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի

Հուլիսի 21-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Դեսպան Զոհուրին ունկնդիրներին ներկայացրեց Իրանի արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործընթացը, հարաբերությունները հարևան երկրների հետ, ինչպես նաև խոսեց Հայաստանի հետ պատմական և բարեկամական հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

20.07.2022 • Չինաստանի դեսպան Յոնգ Ֆան

Հուլիսի 20-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Չինաստանի դեսպան Յոնգ Ֆանը: Դեսպան Ֆանը խոսեց Չինաստանի արտաքին քաղաքականության սկզբունքների և հայեցակարգերի, «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության և դրանում Հայաստանի մասնակցության մասին: Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստան-Չինաստան հարաբերություններին և դրանց զարգացմանը՝ մասնավորապես տնտեսության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

20.07.2022 • ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիա

Հուլիսի 20-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պարտականությունները կատարող Լիլա Փիթրս Յահիային: Լսարանի հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում ունկնդիրներին համառոտ ներկայացվեցին ՄԱԿ-ի պատմությունը, կազմակերպության մարմինները, համակարգը և մեխանիզմները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև քննարկվեցին Հայաստանի ներգրավածությունը ՄԱԿ-ում և այլ հարցեր:

19.07.2022 • Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերս

Հուլիսի 19-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ունկնդիրների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի հետ: Դեսպան Սխերմերսն ունկնդիրներին հակիրճ ներկայացրեց Նիդերլանդների պատմությունը, խոսեց երկրի արտաքին քաղաքականության հիմնասյուների, ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձի, Նիդերլանդներում հայկական համայնքի, Հայաստանի հետ հարաբերությունների մասին և պատասխանեց լսարանի հարցերին:

18.07.2022 • Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հուլիսի 18-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Կոպիրկինը խոսեց Ռուսաստանի՝ որպես մի շարք համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպությունների անդամ պետության արտաքին քաղաքականության ուղղությունների, եվրասիական տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և Հայաստանի հետ պատմական կապերի և ներկայիս հարաբերությունների մասին: Նա նաև խոսեց Ուկրաինայում իրավիճակի և դրան հարակից իրադարձությունների մասին, այնուհետև անդրադարձ կատարեց Լեռնային...

15.07.2022 • Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմա

Հուլիսի 15-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման: Դեսպան Ֆուկուշիման խոսեց տնտեսության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, աղետների կանխարգելման և այլ ոլորտներում ՀՀ-Ճապոնիա համագործակցության, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին դրամաշնորհային աջակցության տարբեր ծրագրերի մասին:

13.07.2022 • Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեր

Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների միջև: Դեսպան Գալագերը խոսեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքների, տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Միացյալ Թագավորության դերի մասին: Դեսպանն ունկնդիրներին ներկայացրեց նաև ՄԹ արտաքին ծառայության համակարգը, որից հետո պատասխանեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման...

06.07.2022 • ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Հուլիսի 6-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ունկնդիրների միջև: ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ԵՄ պատվիրակության գործունեության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանում ընթացող բարեփոխումներին աջակցության մասին: Անդրադարձ կատարվեց նաև մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, գենդերային հավասարության և այլ հարցերի:

24.06.2022 • Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ջոզե Ավելինու Բետտենկուր

Հունիսի 26-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ջոզե Ավելինու Բետտենկուրը: Արք. Բետտենկուրը խոսեց Սուրբ Աթոռի` որպես կաթոլիկ եկեղեցու կառավարման կենտրոնի կառուցվածքի և առաքելության, նվիրակների նշանակման կարգի և գործունեության և կաթոլիկ սոցիալական ուսմունքի սկզբունքների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին և պատմական կապերին:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17