Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2021թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

21.12.2021

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» 2021թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2021 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։

Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։ Տնօրենը դրական գնահատեց նաև այն  հանգամանքը, որ դասընթացի արդյունքում ձևավորվում է համագործակցային հարթակ պետական կառավարման համակարգի մարմինների միջև և կոչ արեց պահպանել կապը Դիվանագիտական դպրոցի հետ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ