Լրահոս / Հայտարարություններ
Դասախոսություն «Մարդու իրավունքները COVID-19-ի պայմաններում» թեմայով
14.12.2021
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ժնևում ՄԱԿ-ի խաղաղության համալսարանի միջև 2021թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում դեկտեմբերի 14-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար «Մարդու իրավունքները COVID-19-ի պայմաններում» թեմայով առցանց դասախոսությամբ հանդես եկավ Ժնևում ՄԱԿ-ի կառույցներում Խաղաղության համալսարանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Դավիթ Ֆերնանդես Պույանան: Դեսպան Պույանան ներկայացրեց համավարակի հետևանքով առաջացած խնդիրները և մարտահրավերները, անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ՄԱԿ-ի նախաձեռնած քայլերին, և դասախոսության վերջում պատասխանեց լսարանի կողմից հնչեցված հարցերին: