Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2020թ. դասընթացի ավարտ

21.12.2020

Կից լուսանկարներ

Ավարտական վկայականների հանձնում

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2020թ․ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։

Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանգետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։

Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։ Դասընթացի մասնակիցների և ԴԴ աշխատակիցների միջև տեղի ունեցավ ապագայում այս դասընթացում նոր ծագած մարտահրավերներին նվիրված առարկաների ընդգրկմանը, նոր թեմաների լուսաբանմանը նվիրված շահագրգիռ քննարկում։