Լրահոս / Հայտարարություններ
21.12.2020 • «Դիվանագետների վերապատրաստում» 2020թ. դասընթացի ավարտ
Դեկտեմբերի 21- ին տեղի ունեցավ « Դիվանագետների վերապատրաստում » երեքամսյա դասընթացի 2020 թ . ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը : Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար : Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն , դեսպան Վահե...
14.09.2020 • Դիվանագետների վերապատրաստման 2020թ․ ծրագրի մեկնարկը
Սեպտեմբերի 14-ին մեկնարկեց Դիվանագիտական դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2020թ. դասընթացը։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի ճանաչված դասախոսներ։ Երկու ամսից ավելի տևողությամբ ծրագիրը ներառում է դիվանագետների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Ծրագրի առաջին դասը՝ «ՀՀ դիվանագիտական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության ներկա վիճակը», վարեց...
18.03.2020 • Դիվանագիտական դպրոցի հրատարակություն
Հայաստանի Դիվանագիտական դպրոցը h րա տ արակել է դիվանագետ Արման Խաչատրյանի «Բանակցությունները բազմակողմ հարթակներում» գիրքը։ Աշխատության մեջ անդրադարձ է կատարվում բազմակողմ դիվանագիտության խնդիրներին և բազմակողմ հարթակներում վարվող բանակցություններին , դրանց ընթացքում կիրառվող ռազմավարական ու մարտավարական մոտեցումներին։ Ներկայացվել են բանակցային դերեր և հնարքներ , որոնք կարող են օգտակար լինել բազմակողմ հարթակներում բանակցություններն...
13.03.2020 • Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը
Մարտի 13-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ավարտվեց լրագրողների վերապատրասման 2020թ. դասընթաց ը և տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը մեկնարկել էր ս ․ թ ․ մարտի 2- ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ և Դիվանագիտական դպրոցի օժանդակությամբ։ Դասընթացի ժամանակ արտաք ին քաղաքականությանն առնչվող մի շարք դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավար պաշտոնյաներ և ոլորտի...
10.03.2020 • Ճապոնիային վերաբերող գրքեր ԴԴ գրադարանում
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020թ . մարտին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի գրադարանը համալրվել է Ճապոնիային վերաբերող անգլ ի ալեզու նոր գրականությամբ։ Ճապոնիայի հասարակական-քաղաքական կյանքին, պատմությանը, տնտեսությանը, փիլիսոփայությանը, մշակույթի տարբեր ոլորտներին առնչվող երեք տասնյակից ավելի գրքերը «Ճապոնիայի գրադարան» (Japan Library) ծրագրի շրջանակներում նվիրաբերվել են Ճապոնիայի հրատարակչական արդյունաբերության մշակույթի հիմնադրամի կողմից Japan Publishing Industry Foundation for Culture և արդեն սպասում են ընթերցողին:
02.03.2020 • Լրագրողների վերապատրաստման դասընթացի մեկնարկը
Մարտի 2-ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ և Դիվանագիտական դպրոցի օժանդակությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկեց արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաս տ ման հերթական դասընթաց ը։ Դասընթացի ժամանակ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ դասախոսություններ կունենան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները: Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան...
28.02.2020 • Հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Փետրվարի 28-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի միջև: ՌԴ դեսպանը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի տասնամյակին նվիրված մշտական ցուցադրությանը, ինչպես նաև դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Կողմերը քննարկեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի, Հայաստանում ՌԴ դեսպանության, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև...
27.02.2020 • Տնտեսական դիվանագիտության մասին դասախոսություն
Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ՀՀ արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական դպրոցի աշխատակիցների, ինչպես նաև Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչների համար «Տնտեսական դիվանագիտության ռազմավարությունը, նպատակները և դերակատարները» թեմայով դասախոսությամբ հանդես եկան Համաշխարհային բանկի խմբի ներդրումային քաղաքականության հարցերով ավագ մասնագետ Վիմ Դոուն և ՀԲԽ փորձագետ Ռոբերտ Ուայթը։ Հանդիպումը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆիանսական կորպորացիայի «Տնտեսական աճը»...
15.01.2020 • Հանդիպում Հայաստանում Թուրքմենստանի դեսպանի հետ
Հունվարի 15-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովի միջև: Կողմերը քննարկեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները: Հանդիպումից հետո դեսպան Այազովը շրջայց կատարեց...
19.12.2019 • Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի մի խումբ ուսանողների այցը Դիվանագիտական դպրոց
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց այցելեցին Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Ուսանողները շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, գրադարանին, հանդիպեցին Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանին: Ուսանողները հարցեր հղեցին « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն » ծրագրի ընդունելության կարգի, դասավանդվող առարկաների և դպրոցի գործունեության մասին :