Դպրոցի հյուրերը

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեր

13.07.2022

Կից լուսանկարներ

Հանդիպում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի

Հանդիպում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների միջև: Դեսպան Գալագերը խոսեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքների, տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Միացյալ Թագավորության դերի մասին: Դեսպանն ունկնդիրներին ներկայացրեց նաև ՄԹ արտաքին ծառայության համակարգը, որից հետո պատասխանեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ