Դպրոցի հյուրերը

Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոն

16.06.2022

Կից լուսանկարներ

Հանդիպում Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանի հետ

Հանդիպում Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանի հետ

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 16-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին: Դեսպան Սվենսոնը ներկայացրեց Շվեդիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց անվտանգության քաղաքականության ներկայիս ուղու և տարածաշրջանում համագործակցության ծրագրերի մասին: Դեսպանը խոսեց նաև հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, մասնավորապես կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանման մասին: Դասախոսությունից հետո դեսպան Սվենսոնը պատասխանեց ունկնդիրների հարցերին և շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ