Դպրոցի հյուրերը

Արա Քեթիպյան

14.04.2021

Կից լուսանկարներ

Արա Քեթիպյանի բանախոսությունը Դիվանագիտական դպրոցում

Արա Քեթիպյանի բանախոսությունը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 14-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում “The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press” մատենաշարի և “Azeri aggression against Armenians in Transcaucasia (1905-1921)” գրքի խմբագիր, ավստրալիահայ Արա Քեթիպյանի հետ:

Քեթիպյանը նշեց, որ այս պահին մատենաշարը բաղկացած է 7 հատորից, նկարագրեց գրքի բովանդակությունը և խոսեց այն կազմելիս կատարած աշխատանքի մասին: Նշվեց, որ մատենաշարում ներկայացված են 1890թ-ից մինչև 1922թ-ը ընկած ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության և ջարդերի վերաբերյալ հրապարակումներ, որոնք տեղ են գտել ամերիկյան այնպիսի առաջատար թերթերում ինչիպիսք են «The New York Times», «The Boston Daily Globe», «The Christian Science Monitor» և «The Washington Post»-ը:

Տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկաները կարևորեցին կատարված մեծածավալ աշխատանքը և հեղինակին հարցեր ուղղեցին ցեղասպանության իրականացման և դրա միջազգային ճանաչման տարբեր փուլերի, հայկական սփյուռքի կողմից տարվող աշխատանքների և մոտեցումների վերաբերյալ: