Դպրոցի հյուրերը

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

10.10.2019

Կից լուսանկարներ

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Դիվանագիտական դպրոցում հանդիպում է ՀՀ դիվանագետների հետ

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Դիվանագիտական դպրոցում հանդիպում է ՀՀ դիվանագետների հետ

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 10-ին Դիվանագիտական դպրոցում ԱԳՆ աշխատակիցների համար «Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը ներկաներին հաղորդեց Հայաստանի մասին իր դրական տպավորությունները, խոսեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո բարեփոխումների գործընթացը զարգացնելու, Հայաստանում ԵՄ պատվիրակության դերի և իրենց կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում կրթության և երիտասարդներին նոր հնարավորություններ ընձեռելու մասին: Քննարկվեցին նաև մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ունկնդիրներին հետաքրքրող այլ հարցեր: