Դպրոցի հյուրերը
Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան
07.06.2018
Հունիսի 7-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանին։ Դեսպանը ունկնդիրներին ներկայացրեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության ներկայիս գերակայությունները, տարածաշրջանում Հնդկաստանի վարած քաղաքականությունը, հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև խոսեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության նվաճումների և Հնդկաստանի բազմազգ և բազմալեզու բնակչությանը դրանց մասին իրազեկելու Հնդկաստանի կառավարության ջանքերի մասին, ապա պատասխանեց ունկնդիրների հարցերին։