Դպրոցի հյուրերը

14.10.2019 • Սեմ Պոտոլիքիո

Հոկտեմբերի 14 -ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ՀՀ դիվանագետների համար   « Հանրային խոսք և ազդեցություն. արդյունավետ մտածողությունը բարդ աշխարհում »   թեմայով   դասախոսությամբ հանդես եկավ   Ջորջթաունի համալսարանի բիզնեսի Մըքդանու դպրոցի , Բոլոնիայի համալսարանի և Մանհայմի կառավարման դպրոցի հրավիրյալ դասախոս Սեմ Պոտոլիքիոն։ Դասախոսը խոսեց հանրային խոսքը արդյունավետ դարձնելու գործիքների մասին՝ մատնանշելով դիվանագետների համար վերջինիս կարևորությունը: