Լրահոս / Հայտարարություններ

ԴԴ տնօրենի մասնակցությունը գիտության դիվանագիտությանը նվիրված միջազգային միջոցառումներին

16.10.2022

Կից լուսանկարներ

ԴԴ տնօրենի մասնակցությունը գիտության դիվանագիտությանը նվիրված միջոցառումներին

ԴԴ տնօրենի մասնակցությունը գիտության դիվանագիտությանը նվիրված միջոցառումներին

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 12-15 ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Ժնևում մասնակցեց «Արտաքին գործերի նախարարությունների գիտական և տեխնոլոգիական խորհրդատուների խմբի» (Foreign Ministry Science and Technology Advisers Network) միջազգային հանդիպմանը և զուգահեռաբար ընթացող «Ժնևի գիտությանն ու դիվանագիտությանն ընդառաջ» հիմնադրամի գագաթնաժողովին (2022 Geneva Science and Diplomacy Anticipation Summit):

«Արտաքին գործերի նախարարությունների գիտական և տեխնոլոգիական խորհրդատուների խմբի» (FMSTAN) մասնակից տասնհինգ երկրների ներկայացուցիչներ հանդիպել էին քննարկելու այսօր գիտության դիվանագիտության առաջ ծառացած մարտահրավերները, փոխանակելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտում խորհրդատվական կարողությունների ձևավորման հարցում ձեռք բերված լավագույն փորձը:

«Ժնևի գիտությանն ու դիվանագիտությանն ընդառաջ» հիմնադրամի (GESDA) գագաթնաժողովին ելույթ ունեցան աշխարհի 46 երկրներ ներկայացնող ավելի քան 150 զեկուցողներ: 21 նիստերին իրենց առկա կամ առցանց մասնակցությունը բերեցին ավելի քան 1000 պաշտոնյաներ և գիտնականներ: Գագաթնաժողովին մասնավոր հետաքրքրություն ներակայացրեց GESDA-ի ռադար անվանվող (2022 GESDA Science Breakthrough Radar) գործիքը, որը ստեղծվել է Ժնևի հիմնադրամի աջակցությամբ 5, 10 և 25 տարիների կտրվածքով կանխատեսում է գիտության և տեխնոլոգիաների 37 իրար հետ կապված ոլորտներում զարգացման միտումները և նվաճումները և կատարում այլ գործառույթներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ