Լրահոս / Հայտարարություններ

Օտար լեզուների դասընթացների վկայականների հանձնում

22.09.2022

Կից լուսանկարներ

Օտար լեզուների դասընթացի վկայականների հանձնում

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 22-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ օտար լեզուների դասընթացի հերթական փուլի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: 2022թ. մարտ-հուլիս ժամանակահատվածում ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների համար իրականացվել են գերմաներենի, թուրքերենի և իսպաներենի դասընթացներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ