Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Ստրասբուրգ, Բրյուսել և Ժնև

30.05.2022

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ու շրջանավարտների այցելությունը ՄԻԵԴ, Ստրասբուրգ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ու շրջանավարտները ՄԻԵԴ-ում, Ստրասբուրգ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 14-25-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի 2021-22թթ. ունկնդիրների և 2020-21թթ. ծրագրի շրջանավարտ՝ ԱԳՆ աշխատակիցների ուսումնական այցը Ստրասբուրգում, Բրյուսելում և Ժնևում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ:

Մայիսի 16-17-ը Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն ու շրջանավարտներն այցելեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի խորհուրդ, որտեղ մանրամասն ծանոթացան կառույցների գործունեությանը: Նրանք հանդիպեցին նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ, ով ներկայացրեց մշտական ներկայացուցչության առօրյա գործունեությունը և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Այցելություն կազմակերպվեց նաև Ստրասբուրգի պատմության թանգարան:

Մայիսի 18-20-ը Բրյուսելում այցելություններ տեղի ունեցան ԵՄ հիմնական կառույցներ՝ Հանձնաժողով, Արտաքին գործերի ծառայություն, Եվրոպական խորհրդարան և Խորհուրդ: Նշված կառույցներում ԴԴ ունկնդիրների և շրջանավարտների համար կազմակերպվեցին ինչպես դրանց ընդհանուր գործունեությունը ներկայացնող դասախոսություններ, այլ նաև Հայաստանի և տարածաշրջանի հետ աշխատող ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Բրյուսելում այցի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել նաև ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայան և հանդիպել այդ կառույցի ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունենալ ՆԱՏՕ ներկա մարտահրավերների շուրջ:

Բրյուսելում ուսումնական այցի մասնակիցներին ընդունեց ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Բելգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը՝ ներկայացնելով ՀՀ մշտական ներկայացուցչության և դեսպանության աշխատանքները և պատասխանելով ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Բելգիայում ԴԴ ունկնդիրներն ու շրջանավարտներն այցելեցին Երաժշտական գործիքների թանգարան, ինչպես նաև եղան Վաթերլոյի ճակամարտի վայրում:

Մայիսի 23-24-ը Ժնևում հանդիպումներ տեղի ունեցան Մարդու իրավունքների խորհրդի նախագահի, ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Ուսումնական այցի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև շրջայց կատարել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում, նախկինում որպես Ազգերի լիգայի կենտրոնակայան ծառայած շենքերում, ինչպես նաև եղան Ժնևում ՄԱԿ-ի գրադարանում:

Ժնևում նույնպես ԴԴ ունկնդիրներն ու շրջանավարտները հանդիպեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դիվանագետների և աշխատակիցների հետ:   

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ կազմակերպվել է Դպրոցի և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: