Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցն Արցախ

01.05.2022

Կից լուսանկարներ

Ավանդական խմբակային նկարը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ

Ստեփանակերտի հուշահամալիրում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 25-ից 28-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2021-22թթ. ունկնդիրների և 2020-21թթ. ծրագրի շրջանավարտ՝ ԱԳՆ աշխատակիցների ուսումնական այցն Արցախ:

Ապրիլի 26-ին Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցի մասնակիցներն այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի և արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների գերեզմաններին:

Նույն օրը հանդիպումներ տեղի ունեցան Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ապրիլի 27-ին այցի մասնակիցները հանդիպեցին նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Հանդիպումների ընթացքում ԴԴ ունկնդիրներին և շրջանավարտներին ներկայացվեցին 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, անվտանգային խնդիրները հաղթահարելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հակամարտության կարգավորման հեռանկարները: Քննարկվեցին հայկական երկու պետությունների միջև համագործակցության ուղղությունները, գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Ունկնդիրները նաև ծանոթացան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին:

ԴԴ ունկնդիրները և շրջանավարտները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան և ազատամարտիկների պուրակ:

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրները և շրջանավարտներն այցելեցին նաև Գանձասարի վանական համալիր և Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ