Լրահոս / Հայտարարություններ

Արարողակարգային հարցերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման ծրագրի ավարտ

16.03.2022

Կից լուսանկարներ

Արարողակարգային հարցերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման ծրագրի ավարտ

Արարողակարգային հարցերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման ծրագրի ավարտ

 

Ամբողջ ալբոմ »

 

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում փետրվարի 21-ից մարտի 4-ն իրականացվեց արարողակարգային հարցերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման դասընթաց:

Ծրագրի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին տարբեր երկրների և միջազգային կառույցների արարողակարգային առանձնահատկություններին, բարելավել նրանց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացին մասնակցեցին ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի աշխատակազմների, ՀՀ նախարարությունների, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի և ՀՀ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Վկայականի հետ մեկտեղ յուրաքանչյուր մասնակցի տրամադրվեց նաև Դիվանագիտական դպրոցի հրատարակած «Պետական արարողակարգ» գրքի մեկ օրինակ:

Վ. Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ