Լրահոս / Հայտարարություններ

Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների այցը Դիվանագիտական դպրոց

25.01.2022

Կից լուսանկարներ

Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների այցը Դիվանագիտական դպրոց

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հանդիպումը աշակերտների հետ

 

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 25-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների՝ ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող, 9-12-րդ դասարանի սաներին: 

Դպրոցում շրջայց կատարելուց հետո, աշակերտները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ: Վ. Գաբրիելյանը ողջունել է աշակերտներին և հույս  հայտնել, որ իրավաբանի և դիվանագետի մասնագիտություններն ընտրելու մասին մտածող երիտասարդները կաշխատեն իրենց նպատակների իրագործման ուղղությամբ և կծառայեն ի շահ երկրի: Պ. Հովհաննիսյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ու պետական կառավարման համակարգում ունեցած դերակատարությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մարտահրավերները:

Դիվանագետները պատասխանել են նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են դիվանագիտական ծառայությանը, դիվանագետի մասնագիտությանն ու պարտականություններին, Դիվանագիտական դպրոցի առաքելությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանի և այլ երկրների  հարաբերությունների հեռանկարներին:  

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ