Լրահոս / Հայտարարություններ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2020-21թթ. դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

26.11.2021

Կից լուսանկարներ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն 2020-21թթ. դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ավարտական վկայականներ հանձնեց շրջանավարտներին՝ շնորհավորելով նրանց ուսումնական տարին այս դժվարին ժամանակաշրջանում ավարտելու կապակցությամբ, և նշեց, որ նրանց հաջողվել է օգտվել Դիվանագիտական դպրոցի՝ որպես կայացած համակարգի առավելություններից: Ճանաչելով թե՛ ԱԳՆ-ում և թե՛ այդ համակարգից դուրս աշխատող ԴԴ տարբեր տարիների շրջանավարտներին՝ նա վստահություն հայտնեց, որ այս խումբը կունենա խոստումնալից ապագա և մաղթեց ամենայն հաջողություն:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ