Լրահոս / Հայտարարություններ
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22 թթ. դասընթացի մեկնարկ
18.09.2021
Սեպտեմբերի 6-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22 թթ. դասընթացը։
Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Տնօրենը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ, ներկայացրեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը, դիվանագիտական ծառայության նրբություններն ու առանձնահատկությունները, ծանոթացրեց ունկնդիրներին դպրոցում ուսանելու ընթացակարգին։
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը մեկնարկել է «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պետր Կրատոխվիլը։