Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2021թ. դասընթացի ավարտ

01.07.2021

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» 2021թ. դասընթացի ավարտ

Ավարտական վկայականների հանձնում

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2021թ. ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: 

Դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպվող այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար: 

Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ