Լրահոս / Հայտարարություններ

Բաց դռների օր Դիվանագիտական դպրոցում

13.05.2021

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը դիմորդներին իր գործունեությանը ծանոթացնելու նպատակով ս.թ. մայիսի 25-ին հայտարարում է բաց դռների օր։ Բակալավրիատի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև արդեն իսկ ավարտածները, ովքեր հետաքրքրված են Դիվանագիտական դպրոցի գործունեությամբ, հնարավորություն կստանան ծանոթանալու դպրոցի ծրագրերին և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դիվանագիտական ծառայության նրբություններին և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfqij6A8cdb_bosPSC7yH-Hjm-Hm5RHHbFJSPXXy6DVdBFVCg/viewform,

կամ զանգահարելով 060 620 221 հեռախոսահամարին մինչև ս.թ. մայիսի 24-ը, ժամը 11։00։