Լրահոս / Հայտարարություններ
Քննարկում Աղվանքի վերաբերյալ
16.03.2021
Մարտի 16-ին Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Աղվանքի և տարածաշրջանի պատմության մասնագետների հետ: Հանդիպում-քննարկման բանախոսներն էին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Հրանուշ Խառատյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը։
Բանախոսներն անդրադարձան Աղվանքի ձևավորման հարցերին, Աղվանքի և Արցախի, Աղվանքի և Հայաստանի մյուս պատմական մասերի հարաբերություններին, Աղվանքի ժողովուրդների ներկային և տարբեր հարթակներում հայկական մշակույթը որպես ալբանական (աղվանական) ներկայացնելու ադրբեջանական պարբերական ջանքերի սնանկությանը:
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում և ձեռք բերվեց հարակից թեմաներով շարունակական համագործակցության համաձայնություն: