Լրահոս / Հայտարարություններ

Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

18.02.2021

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի կարիք՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։

 

Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են.

  • Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և համակարգել դրանց իրականացումը
  • Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի մասնակիցների հետ
  • Ապահովել դասընթացի անխաթար ընթացքը՝ առկա և առցանց. աջակցել դասախոսին և վերապատրաստվողներին հնարավոր խնդիրների, հարցերի դեպքում
  • Կազմել դասախոսությունների վարման պայմանագրեր համապատասխան դասախոսների հետ, վարել բանակցություններ
  • Իրականացնել դասերի վերահսկում՝ ստուգելով որակը և ուսումնական ծրագրերին համապատասխանությունը
  • Կազմակերպել և ամփոփել դասախոսների և դասախոսությունների, ինչպես նաև դասընթացների ընթացիկ և վերջնական գնահատումը
  • Սպասարկել Դիվանագիտական դպրոցի համապատասխան մասնագիտական էլեկտրոնային շտեմարանները
  • Անհրաժեշտության դեպքում ապահովել նոր փորձագետ-դասախոսների ներգրավումը
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ուսումնական այցեր
  • Կազմել դիվանագիտական դպրոցի հաշվետվություններ և գրություններ
  • Զբաղվել կազմակերպչական այլ աշխատանքներով, վերապատրաստման դասընթացների լուսաբանմամբ
  • Աջակցել Դիվանագիտական դպրոցի այլ աշխատանքներին, կատարել այլ հանձնարարություններ՝ ըստ անհրաժեշտության

 

Թեկնածուներից պահանջվում է.

  • Մագիստրոսի որակավորում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, կրթության կառավարում, օտար լեզուներ և հարակից ոլորտներում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ցանկալի է ուսումնական գործընթացների համակարգման բնագավառում
  • Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն
  • Գրագետ նամակագրություն վարելու կարողություն
  • Կազմակերպչական, վերլուծական, կառավարման հմտություններ, նախաձեռնողականություն
  • Հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն
  • Պատասխանատվության և էթիկայի զգացում
  • Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ

 

Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը։

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ