Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2020թ․ ծրագրի մեկնարկը

14.09.2020

Կից լուսանկարներ

Դիվանագետների վերապատրաստման 2020թ․ ծրագրի մեկնարկը

Դիվանագետների վերապատրաստման 2020թ․ ծրագրի մեկնարկը

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 14-ին  մեկնարկեց Դիվանագիտական դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2020թ. դասընթացը։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի ճանաչված դասախոսներ։ Երկու ամսից ավելի տևողությամբ ծրագիրը ներառում է դիվանագետների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Ծրագրի առաջին դասը՝ «ՀՀ դիվանագիտական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության ներկա վիճակը», վարեց միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը: Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։

Դասընթացն անցկացվում է առցանց եղանակով։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ