Լրահոս / Հայտարարություններ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը

13.03.2020

Կից լուսանկարներ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 13-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ավարտվեց լրագրողների վերապատրասման 2020թ. դասընթացը և տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը մեկնարկել էր սթ մարտի 2-ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ և Դիվանագիտական դպրոցի օժանդակությամբ։ Դասընթացի ժամանակ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավար պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատու այլ աշխատակիցներ:

Լրագրողներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեցին և ամփոփիչ խոսքով հանդես եկան  Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։ Նրանք շնորհավորեցին մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեցին, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց իրենց հետագա մասնագիտական աշխատանքում։