Լրահոս / Հայտարարություններ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի մեկնարկը

02.03.2020

Կից լուսանկարներ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի մեկնարկը

Լրագրողների վերապատրաստման դասընթացի մեկնարկը

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 2-ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ և Դիվանագիտական դպրոցի օժանդակությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկեց արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման հերթական դասընթացը։ Դասընթացի ժամանակ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ դասախոսություններ կունենան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները: Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։ Նրանք հույս հայտնեցին, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ