Լրահոս / Հայտարարություններ

Հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

28.02.2020

Կից լուսանկարներ

Հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 28-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի միջև: ՌԴ դեսպանը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի տասնամյակին նվիրված մշտական ցուցադրությանը, ինչպես նաև դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Կողմերը քննարկեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի, Հայաստանում ՌԴ դեսպանության, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ