Լրահոս / Հայտարարություններ

Տնտեսական դիվանագիտության մասին դասախոսություն

27.02.2020

Կից լուսանկարներ

Ռոբերտ Ուայթի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցում

Ռոբերտ Ուայթի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ՀՀ արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական դպրոցի աշխատակիցների, ինչպես նաև Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչների համար «Տնտեսական դիվանագիտության ռազմավարությունը, նպատակները և դերակատարները» թեմայով դասախոսությամբ հանդես եկան Համաշխարհային բանկի խմբի ներդրումային քաղաքականության հարցերով ավագ մասնագետ Վիմ Դոուն և ՀԲԽ փորձագետ Ռոբերտ Ուայթը։  Հանդիպումը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆիանսական կորպորացիայի «Տնտեսական աճը» ծրագրի  շրջանակներում, որն իրականացվում է ՄԹ կառավարության աջակցությամբ։ Քննարկման նպատակը՝ Հայաստանում տնտեսական դիվանագիտության զարգացման գործընթացի, ներդրումային համաժողովի նախապատրաստման, Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոնի ինստիտուցիոնալ համակարգի կայացման քննարկումն էր։ Քննարկման ընթացքում բանախոս Ռոբերտ Ուայթը պատասխանեց ներկաների՝ Հայաստանում ներդրողներ ներգրավելու, նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու մասին և առնչվող այլ հարցերի։ Նախատեսվում է Համաշխարհային բանկի խմբի աջակցությամբ և Դիվանագիտական դպրոցի մասնակցությամբ մշակել Դիվանագիտական դպրոցում դասավանդելու նոր՝ Տնտեսական դիվանագիտության դասընթացի ծրագիր։