Լրահոս / Հայտարարություններ

Հանդիպում Հայաստանում Թուրքմենստանի դեսպանի հետ

15.01.2020

Կից լուսանկարներ

Հանդիպում Հայաստանում Թուրքմենստանի դեսպանի հետ

Հանդիպում Հայաստանում Թուրքմենստանի դեսպանի հետ

 

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովի  միջև: Կողմերը քննարկեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները: Հանդիպումից հետո դեսպան Այազովը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ Դպրոցի առօրյա գործունեության հետ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ