Լրահոս / Հայտարարություններ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հետ
19.11.2019
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի՝ դիվանագետների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ: Նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգը և առաջնահերթությունները, ազգային անվտանգության խնդիրները:
Խոսելով դիվանագետի աշխատանքի մասին՝ ԱԳ նախարարն ընդգծեց նաև դիվանագիտական ծառայության մեջ մասնագիտական մոտեցման և գործնական նպատակների իրականացման կարևորությունը, պատասխանեց դիվանագետների հարցերին: