Լրահոս / Հայտարարություններ

Շիրակի մարզի ավարտական դասարանների սաների այցը Հայաստանի դիվանագիտական դպրոց

25.10.2019

Կից լուսանկարներ

Շիրակի մարզի ավարտական դասարանների սաների շրջայցը Դիվանագիտական դպրոցում

Շիրակի մարզի ավարտական դասարանների սաների հանդիպումը դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց այցելեցին Շիրակի մարզի մի քանի գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Նրանք շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, գրադարանին, հանդիպեցին Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանին: Ողջունելով աշակերտներին՝ տնօրենը հույս հայտնեց, որ Դիվանագիտական դպրոց այցը կօգնի նրանց որոշում կայացնել ապագա մասնագիտության վերջնական ընտրության հարցում և զրուցեց դիվանագետի մասնագիտության առանձնահատկությունների մասին: