Լրահոս / Հայտարարություններ
Հանդիպում Ռիգայի իրավունքի ավարտական դպրոցի պատվիրակության հետ
16.10.2019
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Ռիգայի իրավունքի ավարտական դպրոցի տնօրեն Եվա Ռացենայայի միջև: Ծանոթանալով միմյանց ծրագրերին և դրանց կառավարման փորձին, տնօրենները քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Ռիգայի իրավունքի ավարտական դպրոցի միջև համագործակցության հեռանկարները: