Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2019թ. երկրորդ ծրագրի մեկնարկը

09.09.2019

Կից լուսանկարներ

2019թ. վերապատրաստման 2րդ ծրագրի մեկնարկը

2019թ. վերապատրաստման 2րդ ծրագրի մեկնարկը

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Սեպտեմբերի 9-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2019թ. երկրորդ դասընթացը։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի ճանաչված դասախոսներ, որոնք իրենց հմտություններն ու փորձն են փոխանցում երիտասարդ դիվանագետներին: Երկու ամսից ավելի տևողությամբ ծրագրի նպատակը՝ մասնակիցների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացումը և դիվանագիտական հմտությունների զարգացումն է: Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Առաջին դասը՝ «ՀՀ դիվանագիտական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության ներկա վիճակը», վարեց միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը: