Լրահոս / Հայտարարություններ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտ

25.07.2018

Կից լուսանկարներ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտ

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 25-ին Դիվանագիտական դպրոցում ավարտվեց արդեն երրորդ անգամ անցկացվող Լրագրողների վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպվում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հետ համատեղ։

Ութօրյա դասընթացի ընթացքում հայաստանյան տարբեր լրատվամիջոցների լրագրողների համար Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և մարտահրավերների մասին դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և դեսպաններ։

Ավարտական վկայականները լրագրողներին հանձնեցին և ամփոփիչ խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։