Լրահոս / Հայտարարություններ
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի այցը Դիվանագիտական դպրոց
05.12.2017
Դեկտեմբերի 5-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի պատմա-իրավագիտական հոսքի աշակերտներին: Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրագործման մեխանիզմները, դիվանագիտական ծառայության կարգը, դպրոցի կառուցվածքը և գործունեությունը, ապա պատասխանեց արտաքին քաղաքականության, դիվանագիտական ծառայության, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ աշակերտների բազմաթիվ հարցերին: