Լրահոս / Հայտարարություններ

01.07.2021 • «Դիվանագետների վերապատրաստում» 2021թ. դասընթացի ավարտ

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եր եքամսյա   դասընթացի 2021 թ .   ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը:   Դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպվող այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար:   Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց...

09.06.2021 • Հանդիպում Արգենտինայի Արտաքին ծառայության ինստիտուտի տնօրենի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը առցանց հանդիպում ունեցավ  Արգենտինական Հանրապետության արտաքին ծառայության ազգային ինստիտուտի տնօրեն, դեսպան Վիկտորիո Տաչետտիի հետ : Քննարկվեցին երկու հաստատությունների միջև գոյություն ունեցող համագործակցության համաձայնագրի շրջանակներում ձեռնարկվելիք համագործակցության առաջիկա քայլերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինական Հանրապետությունում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան և Ա րտաքին ծառայության...

27.05.2021 • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի միջև

Մայիսի 26-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի ( Ժնև ) միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի, Ժնևում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դավիթ Ֆերնանդես Պույանայի և Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի միջև։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խաղաղության ինստիտուտի միջև համագործակցության առաջիկա...

25.05.2021 • Բաց դռների օր Դիվանագիտական դպրոցում

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում կազմակերպվեց բաց դռների օր: Այցելուները շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, իրականացվող ուսումնական ծրագրերին, գրադարանին և Դիվանագիտական դպրոցի 10-ամյակին նվիրված մշտական ցուցադրությանը: Շրջայցի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ տեղի ունեցավ հարց ու պատասխան « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն » դասընթացի ընդունելության կարգի, 2021-22թթ. ուսումնական տարվա դասընթացների և դիվանագիտական ծառայության մասին:

13.05.2021 • Բաց դռների օր Դիվանագիտական դպրոցում

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը դիմորդներին իր գործունեությանը ծանոթացնելու նպատակով ս . թ. մայիսի 25-ին հայտարարում է բաց դռների օր։ Բակալավրիատի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև արդեն իսկ ավարտածները, ովքեր հետաքրքրված են Դիվանագիտական դպրոցի գործունեությամբ, հնարավորություն կստանան ծանոթանալու դպրոցի ծրագրերին և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դիվանագիտական ծառայության նրբություններին և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ...

11.05.2021 • «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Վտանգված ժառանգություն ․ Արցախ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։ Միջոցառման ը ներկա էին ՀՀ բարձրաստիճան այրեր, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր , Հայաստան ժամանած օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլոք: Ցուցահանդեսին ներկայացված էին Արցախի պատմամշակութային, կրոնական...

11.05.2021 • "A Heritage in Danger: Artsakh" Exhibition

On April 24, the solemn opening of the exhibition "A Heritage in Danger: Artsakh" organized under the auspices of the Cultural Diplomacy Committee under the Ministry of Foreign Affairs was held at the lobby of Yerevan Municipality. H igh-ranking Armenian officials , leaders of the Armenian Apostolic Church, high-ranking foreign delegations that have arrived in Armenia, as well as heads of the diplomatic missions accredited in Armenia and others attended the event. The exhibition included more than 120 photos representing the historical-cultural and religious heritage of Artsakh, books published in Shushi, manuscripts and carpets created in Artsakh. The exhibition is based on the photographs of Vahe Gabrielyan, Director of the Diplomatic School of Armenia and also includes photos from the archives of the Mother See of Holy Etchmiadzin, the Foundation for Research on Armenian Architecture, the archives of monument expert Samvel Karapetyan, the...

16.03.2021 • Քննարկում Աղվանքի վերաբերյալ

Մարտի 16-ին Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Աղվանքի և տարածաշրջանի պատմության մասնագետների հետ: Հանդիպում-քննարկման բանախոսներն էին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Հրանուշ Խառատյանը և  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի և Մաշտոցյան Մատենադարանի...

18.02.2021 • Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի կարիք՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։   Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են. Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և համակարգել դրանց իրականացումը Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի...

15.02.2021 • «Հյուպատոսական գործունեություն» 2021թ. ծրագրի մեկնարկը

  Փետրվարի 15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2021թ․ դասընթացը։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների և հյուպատոսական գործի հետ առնչվող պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Առաջին դասը՝ «Հյուպատոսի իրավունքները, պարտականությունները և գործառույթները՝ համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի...

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16