Լրահոս / Հայտարարություններ

05.06.2018 • Դիվանագիտական դպրոցի շրջանավարտ դիվանագետների երդման արարողություն

Հունիսի 5- ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳՆ - ում աշխատանքի անցած` Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի 2016-17 ուսումնական տարվա շրջանավարտ դիվանագետների երդման արարողությունը : Դիվանագետի երդում տվեցին 16 երիտասարդ դիվանագետներ ։ Միջոցառմանը ներկա էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԳՆ ղեկավար անձնակազմը։