Լրահոս / Հայտարարություններ

05.12.2017 • "Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն" դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

Դեկտեմբերի 5- ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2016-17թ թ . « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն  դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությունը :  ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ավարտական վկայականներ հանձնեց շրջանավարտներին ՝ մաղթելով նրանց հաջողություն հետագա գործունեության մեջ :

05.12.2017 • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի այցը Դիվանագիտական դպրոց

Դեկտեմբերի 5-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալե ց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի պատմա-իրավագիտական հոսքի աշակերտներին : Դիվանագիտական դպրոցի տնօրեն , դեսպան Վահե Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրագործման մեխանիզմները, դիվանագիտական ծառայության կարգը,  դպրոցի կառուցվածքը և գործունեությունը, ապա պատասխանեց արտաքին քաղաքականության, դիվանագիտական ծառայության, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ աշակերտների բազմ ա թիվ հարցեր ին :