Լրահոս / Հայտարարություններ

26.05.2017 • ԱՄՆ Ռայս համալսարանի Բեյքըրի քաղաքագիտության ինստիտուտի հիմնադիր և տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանը Դիվանագիտական դպրոցում

Մայիսի 26-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ականավոր ամերիկյան դիվանագետ , Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն , դեսպան Էդվարդ Ջերեջյանին : Դեսպան Ջերեջյանը ծանոթացավ Դիվանագիտական դպրոցի ենթակառուցվածքին, զրուցեց անձնակազմի հետ: Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը հյուրին ներկայացրեց Դպրոցի գործունեությունը և ծրագրերը: Քննարկվեցին նաև  համագործակցության հնարավոր հեռանկարները: