Լրահոս / Հայտարարություններ

26.05.2025 • Հանդիպում Բենինի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Ֆրանկ Արմել Աֆուկուի հետ

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանի և Բենինի Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Ֆրանկ Արմել Աֆուկուի միջև: Դեսպան Ֆրանկ Արմել Աֆուկուն շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր:

23.05.2025 • Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ

Մայիսի 7-ից 22-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Վիեննայում, Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ: Վիեննայում ունկնդիրներն այցելեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) և ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք հնարավորություն ունեցան ներկա գտնվել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին: Վիեննայում այցի ընթացքում ունկնդիրները ծանոթացան...

17.04.2025 • «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների վերապատրաստման դասընթաց

2025թ. մարտի 31-ից ապրիլի 17-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց վերապատրաստման դասընթաց նախատեսված «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների համար: Դասընթացի երեք շաբաթների ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները «Տնտեսական դիվանագիտություն», «Բանակցային հմտություններ» և «Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ» առարկաներից: Դասընթացը վարեցին դիվանագիտական դպրոցի արտերկրի հրավիրյալ դասախոսները: Դասընթացի ավարտին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցներին...

23.01.2025 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Ղրղզստանի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Փետրվարի 23-ին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի Երևան այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր:

24.12.2024 • «Դիվանագետների վերապատրաստում» 2024թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի 2024 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները: Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վերապատրաստման ծրագրի մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ և մաղթեց հաջողություններ՝ հետագա մասնագիտական գործունեության մեջ:

09.12.2024 • Հանդիպում «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի հետ

Դեկտեմբերի 9-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի « Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս » տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի միջև: Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հեռանկարներին և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման վերջում պարոն Մալերիուսը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:

03.12.2024 • Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրում

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից ստացավ արժեքավոր նվեր՝ վերջինիս տարբեր տարիների հրատարակությունները: Պատմական Հայաստանի տարբեր վայրերում առկա հուշարձանների, հայկական ճարտարապետության նմուշների, վիմագրերի մասին մեծարժեք գրքերը, « Վարձք » պարբերական ի համարները, հայրենի տարբեր բնակավայրերին նվիրված գրքույկները լրացրեցին Դիվանագիտական դպրոցի գրադարանում արդեն առկա և ընթերցողներին հասանելի հավաքածուն:  

19.11.2024 • Հանդիպում Հայաստանում Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի հետ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի միջև: Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը հաջորդեց դեսպան Մարտինես Վասկեսի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար:

08.11.2024 • Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար

2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար անցկացվեց վերապատրաստման չորրորդ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում ներածական գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն): Երիտասարդ...

02.10.2024 • Հանդիպում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլկարեմ Ութավիի հետ

Հոկտեմբերի 2-ին   ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և ՀՀ-ում   Իրաքի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ալի Աբդուլկարեմ Ութավիի   միջև: Կողմերը քննարկեցին   համագործակցության և   համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր ,   մասնավորապես , Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրաքի Հանրապետության արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը...

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ