Լրահոս / Հայտարարություններ
«Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր Լատինական Ամերիկայի երկրների կրտսեր դիվանագետների համար
10.07.2026
2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 10-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մեքսիկայից, Չիլիից, Պերուից և Ուրուգվայից ժամանած կրտսեր դիվանագետների համար:
Երկշաբաթյա ծրագրի ընթացքում տասնհինգ դիվանագետները հնարավորություն ունեցան առավել խորությամբ ծանոթանալու Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի իրողություններին, ինչպես նաև այցելեցին մի շարք պատմամշակութային կենտրոններ, այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ և այլ վայրեր:
Ամփոփելով դասընթացը՝ Դիվանագիտական դպրոցի տնօրենի տեղակալ Տաթևիկ Պետրոսյանը մասնակիցներին հանձնեց վկայականներ:






