Լրահոս / Հայտարարություններ
«Քաղաքականության գործողությունների ռազմավարական կանխատեսում» թեմայով դասընթաց
15.06.2026
Հունիսի 12-ին և 15-ին ԱԳՆ դիվանագիտական դպրոցում նախարարության ղեկավար կազմի և դիվանագետների համար անցկացվեց «Քաղաքականության գործողությունների ռազմավարական կանխատեսում» թեմայով դասընթաց։
Դասընթացը կազմակերպվել էր Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի հետ համագործակցությամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները ռազմավարական պլանավորման, ապագա զարգացումների գնահատման և քաղաքական որոշումների մշակման գործընթացներում։






