Լրահոս / Հայտարարություններ
Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար
05.12.2025
2025թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը Դիվանագիտական դպրոցում անցկացվեց Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների վերապատրաստման 5-րդ ծրագիրը:
Ծրագրի երկու շաբաթների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի 12 դիվանագետներ խորացրեցին իրենց գիտելիքները Միջազգային հարաբերությունների և դրա հարակից ոլորտների վերաբերյալ, ծանոթացան տարածաշրջանային իրողություններին, այցելեցին մշակութային կենտրոններ Երևանում և մարզերում:
Ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը վկայականներ շնորհեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին նաև Արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամդ Օմար Ալ Շեխլին: Վերջինս բարձր գնահատեց նմանատիպ նախաձեռնությունների դերը՝ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության խթանման գործում:






