Լրահոս / Հայտարարություններ

Արցախի ժառանգությանը նվիրված ցուցահանդես Վարշավայում

27.06.2024

Կից լուսանկարներ

ՙԱրցախի վտանգված ժառանգությունը՚ թեմայով ցուցահանդեսի բացում Վարշավայի SGH համալսարանում

ՙԱրցախի վտանգված ժառանգությունը՚ թեմայով ցուցահանդեսի բացում Վարշավայի SGH համալսարանում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Լեհաստանի համալսարանների ռեկտորների տարեկան համաժողովի շրջանակներում Վարշավայի տնտեսագիտության SGH համալսարանում ս․ թ․ հունիսի 26-ին տեղի ունեցավ Արցախի վտանգված ժառանգությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն, որի համադրողը և հիմնական հեղինակն է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Ցուցահանդեսին ներկայացված են իրենց պատմական հայրենիքում արցախահայերի կողմից դարերի ընթացքում ստեղծված, պատմամշակութային, կրոնական ժառանգություն ներկայացնող վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ, թանգարաններ, կամուրջներ և այլ արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են ոչնչացման կամ վերափոխման վտանգի տակ։ Ցուցահանդեսի բացման արաողությանը ելույթ ունեցան Վարշավայի տնտեսագիտության SGH համալսարանի ռեկտոր, Լեհաստանի ռեկտորների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Պյոտր Վախովիակը, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և դեսպան Վահե Գաբրիելյանը:

Ռեկտորների համաժողովին որպես պատվավոր հյուրեր հրավիրված ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյանը և ԵՊՀ ռեկտոր, Հայաստանի ռեկտորների խորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում ունեցան Վարշավայի տնտեսագիտության SGH համալսարանի ռեկտորի և այլ պատշտոնատար անձանց հետ և քննարկեցին կրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորւթյունները:

Դեսպան Գաբրիելյանը «Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի առջև» խորագրով ելույթ ունեցավ Վարշավայի տնտեսագիտության SGH համալսարանի արտաքին հարաբերությունների ուսանողական խորհրդի անդամների համար, պատասխանեց նրանց հարցերին, նրանց և այլ ցուցահանդեսի բացմանը մասնակցող այլ անձանց ներկայացրեց ցուցահանդեսի նմուշները:

Վարշավա այցի շրջանակում Վ.Գաբրիելյանը նաև հանդիպում  ունեցավ Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ադեմիայի տնօրենի տեղակալ, դեսպան Իվոնա Լիլիանա Վոյցկա-Ժուլավսկայի հետ: Քննարկվեցին դիվանագիտական կրթության հաստատությունների  գործունեությանը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Դեսպանը Գաբրիելյանը ցուցահանդեսի կապակցությամբ հարցազրույցներ տվեց լեհական մի քանի լրատվամիջոցների (https://wnet.fm/2024/06/28/ambasador-vahe-gabrielyan-gorski-karabach-zajmuje-centralne-miejsce-w-tozsamosci-ormian/; https://agencja-informacyjna.com/gorski-karabach-arcach-wystawa/):

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ