Դպրոցի հյուրերը
Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուշան Կոզարև
05.02.2025
Փետրվարի 5-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևի հանդիպումը դպրոցի ունկնդիրների հետ:
Հանդիպումը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը: