Դպրոցի հյուրերը
Հայաստանում Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկես
19.11.2024
Նոյեմբերի 19-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ: Դեսպան Մարտինես Վասկեսը ներկայացրեց Իսպանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին: