Դպրոցի հյուրերը
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա
19.01.2024
Հունվարի 19-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով փոխտեղակալ Խավիեր Կոլոմինային:
Վերջինս ԱԳՆ դիվանագետներին և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ՆԱՏՕ-ի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները, ՆԱՏՕ-ի գործունեությունը տարածաշրջանում, համագործակցությունը Հայաստանի հետ և պատասխանեց ներկաների հարցերին: