Դպրոցի հյուրերը
05.02.2025 • Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուշան Կոզարև
Փետրվարի 5-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևի հանդիպումը դպրոցի ունկնդիրների հետ: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց Սերբիայի արտաքին գործերի նախարարության կառուցվածքը և գործառույթները, խոսեց Սերբիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունների մասին և պատասխանեց ներկաների հարցերին: Հանդիպումը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը:
22.01.2025 • Ղրղզստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ադըլբեկ Կըլըչև
Փետրվարի 22-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ադըլբեկ Կըլըչևին: ԴԴ ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ ռեկտորը ներկայացրեց Դիվանագիտական ակադեմիայի գործունեությունը, ուսումնական ծրագրերը և պատասխանեց լսարանի հարցերին:
19.11.2024 • Հայաստանում Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկես
Նոյեմբերի 19-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ: Դեսպան Մարտինես Վասկեսը ներկայացրեց Իսպանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:
13.09.2024 • Ռուբեն Ազիզյան
Սեպտեմբերի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Նոր Զելանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (NZIIA) Օքլենդի մասնաճյուղի նախագահ, Մասսի համալսարանի պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս և նախկին տնօրեն, «Ազգային անվտանգություն» ամսագրի գլխավոր խմբագիր և տարբեր միջազգային ակադեմիական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ Ռուբեն Ազիզյանին: Պրոֆեսոր Ազիզյանը ԱԳՆ դիվանագետներին և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի...
11.09.2024 • Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Վալիդ Հագագ
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման շրջանակներում սեպտեմբերի 11-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ, Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Վալիդ Հագագի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ: Դեսպան Հագագը խոսեց Եգիպտոսի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և մարտահրավերների, տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դիվանագիտական...
17.06.2024 • Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն Տանյա Միհայլովա
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման շրջանակներում հունիսի 17-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն տիկին Տանյա Միհայլովայի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և ՀՀ ԱԳՆ դիվանագետների հետ: Տիկին Միհայլովան ներկայացրեց Դիվանագիտական ինստիտուտի գործունեությունը, խոսեց տարածաշրջանի մարտահրավերների մասին և պատասխանեց ներկաների հարցերին:
02.04.2024 • Հնդկաստանի Observer Research Foundation-ի նախագահ Սամիր Սարան
Ապրիլի 2-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար «Աշխարհակարգ. հայացք Հնդկաստանից» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Observer Research Foundation-ի նախագահ, «Raisina Dialogue» աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության առաջատար հարթակի ղեկավար Սամիր Սարանը: Հանդիպմանը բանախոսն անդրադարձավ ժամանակակից փոփոխվող աշխարհակարգին և դիվանագիտության նոր մարտահրավերներին առնչվող հիմնահարցերին, պատասխանեց ներկաների հարցերին:
21.03.2024 • Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն Էկե Նոմ
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման շրջանակներում մարտի 21-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն Էկե Նոմի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և ՀՀ ԱԳՆ դիվանագետների հետ: Պարոն Նոմը ներկայացրեց Դիվանագիտության էստոնական դպրոցի գործունեությունը և խոսեց Էստոնիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:
07.03.2024 • Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, դեսպան Իմադ Մուստաֆա
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման շրջանակներում մարտի 7-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, դեսպան Իմադ Մուստաֆայի՝ «Միջին Արևելքում տիրող իրավիճակը. Պատերազմի և խաղաղության հեռանկարները» թեմայով դասախոսությունը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների, Հայաստանի և դպրոցում վերապատրաստվող Սիրիայի երիտասարդ դիվանագետների համար:
19.01.2024 • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա
Հունվարի 19-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով փոխտեղակալ Խավիեր Կոլոմինային: Վերջինս ԱԳՆ դիվանագետներին և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ՆԱՏՕ-ի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները, ՆԱՏՕ-ի գործունեությունը տարածաշրջանում, համագործակցությունը Հայաստանի հետ և պատասխանեց ներկաների հարցերին: